ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ ՏՎՅԱԼ ՎԵԲ-ԿԱՅՔՈՒՄ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործող ցանկացած կազմակերպություն www.spyur.am վեբ-կայքում ընդգրկվելու համար պետք է գրանցվի «Սփյուռ-ռեգիստրում»։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը կամ դիմել «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն և հրավիրել կոմերցիոն ներկայացուցչին։
ԻՆՉ ԿՏԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ»
ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԿԱՊԱՀՈՎԻ.
կազմակերպության տեղեկությունների մշակում.
- տեղեկությունների մուտքագրում և խմբագրում (մինչև 24 տվյալ)
- գործունեության դասակարգում 2 դասակարգչով
- տեղեկությունների թարգմանում և ներկայացում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
կազմակերպության տեղեկությունների տարածում 6 եղանակով.
- հեռախոսային տեղեկատուների միջոցով՝ 51-99-99 և 0-9000-99-99
- տեղեկագրքի միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է տարեկան 3 անգամ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
- եռալեզու տեղեկատվական վեբ-կայքի միջոցով՝ www.spyur.am
- եռալեզու CD-հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» (թողարկվում է տարեկան 3 անգամ)
- եռալեզու բջջային հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (թողարկվում է տարեկան 3 անգամ)
- "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի www.kompass.com վեբ-կայքի և CD-հրատարակումների միջոցով (անգլերեն, ռուսերեն լեզուներով)
հարակից ծառայությունների մատուցում.
- կազմակերպության տեղեկությունների ճշտում (թարմացում) 6 ամիսը մեկ
- տեղեկագրքի տարեկան 3 թողարկումների անվճար առաքում (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
- CD-հրատարակման և բջջային հրատարակման տարեկան 3 թողարկումների անվճար առաքում
- "Kompass" գործարար տեղեկատվական համակարգից օգտվելիս՝ զեղչային արտոնություններ
- վիճակագրական հաշվետվությունների տրամադրում.
- հեռախոսային տեղեկատուի միջոցով կազմակերպության մասին հարցումների վիճակագրություն
- www.spyur.am-ում կազմակերպության վեբ-էջի դիտումների վիճակագրություն
- www.spyur.am-ի միջոցով կազմակերպությանը ուղարկված էլ. նամակների վիճակագրություն
ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ.
- ներկայացված լինել ամենապահանջված տեղեկատվական համակարգում
- առավել հասանելի դառնալ գործընկերներին և հաճախորդներին
- ստեղծել նոր գործարար կապեր
|