ՏԵՂԵԿԱԳԻՐՔ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ»
|
|
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Տեղեկագրքում ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպությունների և պետական կառույցների մասին, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ
- Տեղեկագիրքը հրատարակվում է տարեկան 3 անգամ` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
ԻՆՉ ԲԱԺԻՆՆԵՐԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ ՏԵՂԵԿԱԳԻՐՔԸ
- Ինչպես կարող է կազմակերպությունն ընդգրկվել «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքում
- Ինչ կտա կազմակերպությանը գրանցումը «Սփյուռ-ռեգիստրում»
- Ինչպես կարելի է ձեռք բերել կամ ինչպես է տարածվում «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագիրքը
- Տեղեկագրքի վիճակագրությունը
- Ինչ կտա կազմակերպությանը գովազդը «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքում
- «Սփյուռի» մասին
- «Սփյուռի» տեղեկատվական միջոցները
- Ինչպես օգտվել տեղեկագրքից
- Առարկայացանկ
- Բաժինների ցանկ
- Առաջին անհրաժեշտության ծառայություններ
- Պետական մարմիններ և հաստատություններ
- Կոմունալ և կապի ծառայություններ
- Դեսպանություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ
- Կազմակերպություններն ըստ գործունեության ոլորտի
«ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կազմակերպությունների այբբենական ցանկ
- Կազմակերպությունների ցանկն ըստ տարածաշրջանների
- Հայաստանի կազմակերպությունների կողմից ներկայացվող ապրանքանիշեր և գործընկերներ
- Վիճակագրական տվյալներ (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Հայաստանի մասին
- Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը
- Բնակավայրերի կոորդինատները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզում (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Փողոցների, հրապարակների, թաղամասերի կոորդինատները Երևանի քարտեզում (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Երևանի քարտեզը
- Երևանի փողոցների, հրապարակների և թաղամասերի անվանափոխություններ (բացառությամբ անգլերեն լեզվով տեղեկագրքի)
- Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջքաղաքային հեռախոսակապի կոդերը
- Ներքին հաղորդակցության գնացքների տոմսերի գները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի որոշ բնակավայրերի հեռավորությունն Երևանից ավտոճանապարհներով
- Հայաստանի քաղաքների և գյուղերի փոստային դասիչները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության փոստային ծառայությունների սակագները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Ապրանքների համարակալման GS1 միջազգային համակարգը կիրառող ապրանքարտադրող երկրների գծիկավոր կոդերի նախանիշերը (բացառությամբ անգլերեն լեզվով տեղեկագրքի)
- Արժույթների կոդերը (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Երկրների և տարածքների Ինտերնետ-դոմենները (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Պետական լեզուներ (բացառությամբ ռուսերեն և անգլերեն լեզվով տեղեկագրքերի)
- Որոշ չափման միավորների հարաբերումը
- Հագուստի խնամքին վերաբերող պայմանական նշաններ (բացառությամբ անգլերեն լեզվով տեղեկագրքի)
ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ԸՆԹԱՑԻԿ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ
| Թողարկման համարը | 2010/A | 2010/R | 2010/E |
| Թողարկման լեզուն | հայերեն | ռուսերեն | անգլերեն |
| Թողարկման ամիսը | սեպտեմբեր 2011 | օգոստոս 2010 | փետրվար 2011 |
| Ներկայացված տեղեկությունների ծավալը | 8400 կազմակերպություն և պետական կառույց | 8000 կազմակերպություն և պետական կառույց | 8200 կազմակերպություն և պետական կառույց |
| 1100 գործունեության տեսակ | 1000 գործունեության տեսակ | 1100 գործունեության տեսակ | |
| 2150 ապրանքանիշ | 2100 ապրանքանիշ | 2100 ապրանքանիշ | |
| Տպաքանակը | 10000 օրինակ | 4000 օրինակ | 3500 օրինակ |
| Ձևաչափը | 28x20 սմ | 28x20 սմ | 28x20 սմ |
| Էջերի քանակը | 308 | 304 | 274 |
ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ ՏԵՂԵԿԱԳԻՐՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
անվճար տրամադրվում է.
- «Սփյուռ-ռեգիստրում» գրանցված բոլոր կազմակերպություններին (առաքմամբ)
- «Սփյուռ-ռեգիստրում» չգրանցված կազմակերպություններին՝ նամակով «Սփյուռ» դիմելու դեպքում (տարին 1 օրինակ)
- նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին, կառավարության աշխատակազմին, նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, մարզպետարաններին, Հայաստանի քաղաքապետարաններին
- Հայաստանում արտասահմանյան երկրների դեսպանություններին և հյուպատոսություններին
- Հայաստանի ազգային գրադարանին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանին, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարաններին և այլ գրադարաններին
- հյուրանոցներին՝
- Երևանում («Անի Պլազա», «Ավիատրանս», «Արմենիա Մարիոթ», «Բասս», «Բեստ Վեստեռն Կոնգրես», «Գոլդեն Թյուլիփ Երևան», «Գոլդեն Փելես», «Եվրոպա», «Լաթար», «Հրազդան», «Ռէժինէ», «Վալենսիա»)
- Հայաստանի մարզերում («Լալաներ»)
- Լեռնային Ղարաբաղում («Ավետիս», «Արմենիա», «Լոտոս», «Հեղնար», «Նաիրի»)
- գրախանութներում՝ «Բուկինիստ» (Մաշտոցի պող. 20), «Նոյյան տապան» (Հանրապետության հրպ.), «Նոյյան տապան» (Կոմիտասի պող. 33)
- մամուլի կրպակներում
- «Հայփոստի» կապի բաժանմունքներում
- բաժանորդագրության միջոցով
- Հայաստանում անցկացվող առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներում
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
անվճար տրամադրվում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց.
- Հայաստանում արտասահմանյան երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով
- արտասահմանում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով (Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով)
- Էկոնոմիկայի նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Առևտրաարդյունաբերական պալատի, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Զարգացման հայկական գործակալության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, արտասահմանում գործարար կապեր ունեցող այլ կազմակերպությունների միջոցով
- Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների միջոցով
- Հայաստանից միջազգային տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սիմպոզիումներ մեկնող պատվիրակությունների միջոցով
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործող ցանկացած կազմակերպություն տեղեկագրքում ընդգրկվելու համար պետք է գրանցվի «Սփյուռ-ռեգիստրում»։ Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը www.spyur.am վեբ-կայքում կամ դիմել «Սփյուռ» և հրավիրել կոմերցիոն ներկայացուցչին։
ԻՆՉ ԿՏԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՎԱԶԴԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ» ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ
ԳՈՎԱԶԴԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
- Գովազդը տարածվում է լայն շրջանակներով.
- տարածվում է և գործարար, և բնակչության շրջանակներում
- տարածվում է Երևանում, Հայաստանի մարզերում, Լեռնային Ղարաբաղում, արտասահմանում
- Գովազդն ունի երկարատև ազդեցություն.
- գովազդի «կյանքը» առնվազն մեկ տարի է, քանի որ տեղեկագրքի յուրաքանչյուր լեզվով թողարկումը հրատարակվում է տարին մեկ անգամ
- գովազդը դիտվում է բազմակի անգամ, քանի որ տեղեկագրքից օգտվում են հաճախակի
- Գովազդն ունի ներգործության բարձր աստիճան.
- գովազդը դիտվում է «ակտիվ» մարդկանց կողմից, մասնավորապես` ապրանք կամ ծառայություն փնտրողների, մասնագետների, ղեկավարների կողմից, ովքեր որոշումներ են կայացնում գնումների վերաբերյալ
- գովազդը սպառողի վրա ներգործում է առանց ագրեսիայի, ավելին՝ համալրելով տեղեկատվությանը, այն օգնում է ինֆորմացիա փնտրողին
- Թիրախավորված գովազդի հնարավորություն.
- գովազդ կարելի է տեղադրել տեղեկագրքի այն բաժնում, որից օգտվում են գովազդվող ապրանքի/ծառայության պոտենցիալ գնորդները
ԳՈՎԱԶԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ.
- ամրապնդել դիրքերը շուկայում
- ընդլայնել գործընկերների և հաճախորդների շրջանակը
- կատարել արդյունավետ ներդրում
| «Հայաստանի Դեղին էջեր»՝ արդյունավետ գովազդակիր |
Գովազդային ծառայությունների և գների մասին մանրամասն տեղեկությունների համար դիմել «Սփյուռի» կոմերցիոն բաժին՝ 320224 հեռախոսահամարով:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկագրքի տարածման վիճակագրությունը
- տարեկան տարածված օրինակների քանակը՝ 17500
-
Ըստ 2010 թ. սեպտեմբեր ամսին «Սփյուռի» կողմից անցկացված հետազոտության արդյունքների՝
- տեղեկագրքի յուրաքանչյուր օրինակից տարվա ընթացքում օգտվում է 6 մարդ
- տեղեկագրքի յուրաքանչյուր օրինակից տարվա ընթացքում օգտվում են 94 անգամ