Download Armenian Unicode Keyboard Driver and Font

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

www.spyur.am-ը՝ 2006-ի ամենավարկանիշային վեբ-կայք

09/02/2007 «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի եւ պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն հայկական ԶԼՄ-ների եւ տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2006 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը: >>>

ISO համակարգի ներդրում «Սփյուռում»

10/01/2007 Սկսվեց ISO 9001:2000 Որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը «Սփյուռում»:

«Սփյուռն» արժանացել է «Մերկուրի» մրցանակի

27/12/2006 Գործարար տեղեկատվական ծառայությունների մատուցման գործում նշանակալի հաջողությունների համար «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնն արժանացավ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կողմից սահմանված «Մերկուրի» մրցանակի:

Նոր բաժին www.spyur.am-ում

05/12/2006 www.spyur.am կայքում բացվեց նոր բաժին՝ «ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐ», որտեղ ներկայացված են այն կազմակերպությունները, որոնք ունեն գովազդ իրենց էջում («Լրացուցիչ տեղեկություններ» կոճակ):

«Սփյուռն» արժանացել է գլխավոր մրցանակի

29/09/2006 Էլեկտրոնային բովանդակության 2-րդ համահայկական մրցույթում www.spyur.am կայքը արժանացավ «Գլխավոր մրցանակի» (500000 դրամ) եւ լավագույնը ճանաչվեց «Էլեկտրոնային բիզնես» անվանակարգում` վաստակելով միջազգային մրցույթին մասնակցելու ուղեգիր:

Նորույթ www.spyur.am-ում

28/09/2006 www.spyur.am կայքում ավելացվեց Հայաստանի արտահանող եւ ներմուծող կազմակերպությունների որոնման հնարավորություն (տե՜ս ծանոթագրությունը որոնման էջում):

www.spyur.am-ն արդեն եռալեզու է

25/03/2006 www.spyur.am կայքը դարձավ եռալեզու` համալրվեց հայերեն տարբերակով:

Նորույթ www.spyur.am-ում

06/08/2005 «Գործարար տեղեկատու» բաժնում ապրանք/ծառայություն ընտրելուց հետո կայքից օգտվողը ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող է տվյալ ապրանքը/ծառայությունը առաջարկող բոլոր կազմակերպություններին հարցում ուղարկել:

«Սփյուռը» սպասարկում է նոր հեռախոսահամարով

01/10/2004 «Սփյուռի» հեռախոսային ծառայությունն անցավ 51-99-99 նոր բազմուղի հեռախոսով սպասարկմանը: